2024 Նոյ 07, Հինգշաբթի
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման։
Կլինիկական ախտորոշումը` բարդացած մանկաբարձական անամնեզ, վիճակ 2 կեսարյան հատումներից հետո, բարդացած սոմատիկ անամնեզ, վարիկոզ հիվանդություն, թրոմբոզ, կոագուլոպաթիա։
Նախկին ծննդաբերություններն ավարտվել էին 1 կենդանի երեխայի առկայությամբ և 3 մահացած պտուղներով` հասուն ժամկետներում: 3 դեպքից 1-ի ժամանակ եղել է նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում)։
Հղիության վարման ընթացքում կատարվել էին անհրաժեշտ հետազոտություններ, որոնց հիման վրա անց էր կացվել հայտնաբերված ախտաբանությունների համապատասխան բուժում։
Հղիության ընթացքում վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի կապակցությամբ 4 անգամ հոսպիտալացվել է բարձր ռիսկի հղիների բաժանմունք, ստացել անհրաժեշտ բուժում, նաև կատարվել է պտղի դիստթրես համախտանիշի կանխարգելում։
Թիմային պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ 5-րդ ծննդաբերությունից, արդեն 3-րդ անգամ կեսարյան հատման ճանապարհով կնոջը պարգևեցինք 2-րդ առողջ, կենսունակ երեխային։
Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգներ` պրոֆ. Արմեն Կ. Բլբուլյան, Սոֆյա Ա. Մինասյա, Ալլա Գ. Ղազարյան, նեոնատոլոգ Հրանուշ Թ. Բախշյան
Մենք փնտրում ենք պատասխանատու և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ սաղմնաբանի՝ միանալու մեր թիմին...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»